News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26934
            [title] => ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրվել է 2018-2020թթ. համագործակցության ծրագիրը
            [sub_title] => 
            [slug] => hh-e-rd-glxavor-dataxazoutyounneri-mije-storagrvel-e-2018-2020tt-hamagorcakcoutyan-cragire
            [description] => 
            [content] => 

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի, Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և ընդգծել, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում ուրախ է արձանագրել երկու դաշնակից, բարեկամ երկրների դատախազությունների միջև հարաբերությունների մակարդակի բարձրացման միտումները:

Նա շեշտել է երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացումն առավել ծրագրահեն դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջին հերթին նկատի ունենալով հատկապես ԵԱՏՄ շրջանակներում մարդկանց և էլեկտրոնային ծառայությունների ազատ տեղաշարժի աճող ծավալներն ու այդ համատեքստում քննությունից և արդարադատությունից խուսափող անձանց հայտնաբերելու, կիբերհանցագործությունների, ահաբեկչության դեմ պայքարում ներդրվող համատեղ ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը:

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան բարձր է գնահատել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գործունեությունն առավել նպատակային դարձնելու ՀՀ դատախազության ջանքերը: Նա նշել է, որ հաստատված իրավապայմանագրային բազան, ինչպես նաև երկու երկրների դատախազությունների միջև հաստատված երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունն անհրաժեշտ պայմաններ են ստեղծել երկու երկրներում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, իրավական փոխօգնության, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար:

Գլխավոր դատախազները քննարկել են նաև իրավական փոխօգնության և դատաիրավական ոլորտում գործակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանն իր ռուս գործընկերոջը 2018թ. հրավիրել է Հայաստան՝ ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Յուրի Չայկան ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև 2018-2020թթ. համագործակցության ծրագիրը, որով մասնավորապես նախատեսվում են համատեղ աշխատանքներ ԵԱՏՄ տարածքում հանցավորության դեմ պայքարի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձման ուղղությամբ:

Արթուր Դավթյանն իր խոսքում նշել է, որ երկու երկրների դատախազությունների միջև 2006թ.-ից առ այսօր ստորագրվող համագործակցության՝ թվով 5-րդ ծրագրով նախատեսված միջոցառումները կարևոր նշանակություն ունեն կողմերի միջև հետագա իրավական համագործակցության խորացման համար:

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7cfa3d4a1_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7cfa3d4a1_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7cfa3d4a1_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7cfa3d4a1_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7cfa3d4a1_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7cfa3d4a1_large.jpg [status] => active [num_views] => 787 [created_date] => 2017-11-29 13:31:27 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-29 13:31:39 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 1 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին
News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26933
            [title] => Սերժ Սարգսյանն ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը
            [sub_title] => 
            [slug] => serj-sargsyann-storagrel-e-zinvorakan-carayoutyan-e-zincarayoxi-kargavijaki-masin-orenqe
            [description] => 
            [content] => 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները, հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7bd8ba456_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7bd8ba456_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7bd8ba456_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7bd8ba456_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7bd8ba456_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1e7bd8ba456_large.jpg [status] => active [num_views] => 525 [created_date] => 2017-11-29 13:21:08 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-29 13:31:36 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 1 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին
News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26931
            [title] => Հայաստանը մասնակցել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի ընտրություններին
            [sub_title] => 
            [slug] => hayastane-masnakcel-e-evropakan-olimpiakan-komitei-entroutyounnerin
            [description] => 
            [content] => 

Նոյեմբերի 24-ին եւ 25-ին Զագրեբում կայացել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի 46-րդ գլխավոր համաժողովը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ մասնագետ Աննա Մելքոնյանը:

Օրակարգի գլխավոր թեման ընտրություններն էր: ԵՕԿ նախագահ ընտրվեց ժամանակավոր պաշտոնակատար սլովենացի Յանես Կոսիյանչիչը, որը նախագահի միակ թեկնածուն էր եւ բաց քվեարկությամբ անցավ միաձայն: Երկու թեկնածուներից փոխնախագահ ընտրվեց դանիացի Նիլս Նիգաարդը, իսկ գլխավոր քարտուղար, իտալացի Ռաֆայելե Պագնոցին պահպանեց պաշտոնը:

Փոփոխություններ են կատարվել ԵՕԿ գործադիր մարմնում: Քվեարկության առաջին օրը Յուրի Յուրեւը (Ռուսաստան) եւ Պետեր Մեննելը (Ավստրիա) հավասար ձայներ հավաքեցին: Հաջորդ օրը քվեարկության երկրորդ փուլում մեկ ձայնով հաղթեց Պետեր Մեննելը: Համաժողովում հաշվետվություններ են ներկայացվել ԵՕԿ-ի կատարած աշխատանքների վերաբերյալ:

Համաժողովը հաստատեց ԵՕԿ 2018 թվականի բյուջեն, լսել Փհենչհան-2018-ի, Տոկիո 2020-ի, Պեկին-2022-ի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցումներ: Հատկանշական 24 բնութագրող բառով ներկայացվեց 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փարիզը: Ելույթ ունեցավ 2019 թ. Մինսկում կայանալիք Եվրոպական ամառային երկրորդ խաղերի ներկայացուցիչը: Զեկույցներ ներկայացվեցին նաեւ 2019 թ. Եվրոպական ձմեռային (Բոսնիա եւ Հերցեգովինա, Սարաեւո եւ Արլ. Սարաեւո) եւ ամառային (Ադրբեջան, Բաքու) օլիմպիական փառատոնների մասին:

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի առաջարկով, 2019 թվականին ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում անցկացվելու են առաջին համաշխարհային լողափնյա խաղերը: Զեկուցում ներկայացվեց նաեւ այդ մասին:

Համաժողովի ընթացքում հինգ երիտասարդ մարզիկներ պարգեւատրվեցին Պյոտր Նուրովսկու անվան 7-րդ մրցանակով (դրամական պարգեւ):

Համաժողովին ներկա էին նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը եւ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը:

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db67908ed8_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db67908ed8_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db67908ed8_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db67908ed8_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db67908ed8_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db67908ed8_large.jpg [status] => active [num_views] => 11956 [created_date] => 2017-11-29 00:05:13 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-29 00:05:31 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 4 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին
News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26929
            [title] => ՀՀ ԱԻՆ-ում քննարկվեց քաղպաշտպանության 2018 թ.-ին նախատեսվող միջոցառումների իրականացումը
            [sub_title] => 
            [slug] => hh-ain-oum-qnnarkvec-qaxpastpanoutyan-2018-t-in-naxatesvox-mijocaroumneri-irakanacoume
            [description] => 
            [content] => 

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերին առնչվող սեմինար-խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գերատեսչությունների, կրթական հաստատությունների, ինչպես նաև՝ հանձնաժողովների քաղաքացիական պաշտպանության հարցերով պատասխանատուները:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստվածությունը, ինչպես նաև՝ տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու սահմանել ծրագրերը:

Սեմինարը համակարգում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

ՀՀ պետական կառավարման մարմինների ՔՊ հարցերով պատասխանատուները ներկայացրեցին ԱԻ և ՔՊ բնագավառում կատարված աշխատանքները՝ նշելով բնագավառի ձեռքբերումները և առկա խնդիրները:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակներում գործելու պլանները, ինչպես նաև՝ ՀՀ պետական կառավարման մարմիններում անցկացված ՔՊ վիճակի համալիր գնահատման արդյունքները:

Հանդիպման մասնակիցները նախանշեցին նաև 2018 թ.-ին սպասվող հիմնական միջոցառումները:

Քաղաքացիական պաշտպանության բնագավառում նախատեսվում է.

•ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության պլանների և տարհանման պլանների ճշգրտում,

•ՀՀ տարածքում առկա պաշտպանական կառույցների ցանկի ճշգրտում, հնարավորության դեպքում դրանց վերանորոգման աշխատանքների իրականացում և համապատասխան գույքով ու տեխնիկական սարքավորումներով կահավորում,

•Սահմանամերձ համայնքների բնակչության պատսպարման նպատակով համապատասխան շինությունները թաքստոցների ձևափոխման և նորերի կառուցման պլանավորում,

•տնտեսության օբյեկտների կայուն գործունեության ապահովման գործընթացների կազմակերպում և իրականացում:

2018 թ.-ին նախատեսվում է կազմակերպել նաև մի շարք ուսումնական վարժանքներ՝ թեմաներն ընտրելով տարածաշրջանի, ինչպես նաև՝ համապատասխան ոլորտի առանձնահատկություններից և առաջադրված խնդիրներից:

Նախատեսվող միջոցառումներն ուղղվելու են կառավարման մարմինների և ուժերի՝ պատրաստվածության տարբեր աստիճանների բերմանը, արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների վարման ընթացքում կամ այդ գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը, կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության իրականացմանը:

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db4c70ff97_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db4c70ff97_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db4c70ff97_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db4c70ff97_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db4c70ff97_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db4c70ff97_large.jpg [status] => active [num_views] => 758 [created_date] => 2017-11-28 23:57:56 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-28 23:58:10 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 1 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին
News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26927
            [title] => Համերգ՝ նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին
            [sub_title] => 
            [slug] => hamerg-nvirvac-japoniayi-e-hayastani-mije-divanagitakan-haraberoutyounneri-hastatman-25-amyakin
            [description] => 
            [content] => 

ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերի 29-ին, ժամը 19:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և նոյեմբերի 30-ին, ժամը 18:00-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա ճապոնական թմբուկի (վադայկո) համերգ:

Համերգը նվիրվում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db5b57da42_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db5b57da42_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db5b57da42_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db5b57da42_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db5b57da42_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db5b57da42_large.jpg [status] => active [num_views] => 11949 [created_date] => 2017-11-28 23:46:46 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-28 23:46:57 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 3 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին
News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26926
            [title] => Քարաթափում Ախթալայի կոմբինատում
            [sub_title] => 
            [slug] => qaratapoum-axtalayi-kombinatoum
            [description] => 
            [content] => 

Այսօր քարաթափում է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 28-ին ժամը 15:41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ–ի «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը:

«Լեռնափրկարարները հանքախորշից ոտքի կոտրվածքով դուրս են բերել հորատող բանվոր՝ 1968 թ. ծնված Գ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային», – նշվում է հաղորդագրության մեջ։

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db99e55f5b_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db99e55f5b_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db99e55f5b_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db99e55f5b_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db99e55f5b_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db99e55f5b_large.jpg [status] => active [num_views] => 11966 [created_date] => 2017-11-28 23:35:33 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-28 23:35:41 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 5 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին
News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26924
            [title] => Կոնստանտին Օրբելյանը՝ «Գրեմմի 2018»–ի հավակնորդ
            [sub_title] => 
            [slug] => konstantin-orbelyane-gremmi-2018i-havaknord
            [description] => 
            [content] => 

Հայտնի են «Գրեմմի 2018» հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդները, որոնց անունները հրապարակվել է «Գրեմմի»–ի կայքում։ Մրցանակաբաշխության արարողությունը կընթանա 2018-ի հունվարի 28-ին՝ Նյու Յորքում։

Դմիտրի Խվորոստովսկին դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հետ առաջադրվել է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում՝ «Sviridov: Russia Cast Adrift» («Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկավառակի համար։

Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս պատվավոր մրցանակը հանձնում էին Լոս Անջելեսի Սթեյփլս կենտրոնում։ 60-րդ հոբելյանական արարողությունը որոշել են նորից Նյու Յորքում անց կացնել։

Ակնկալվում է, որ քաղաքը կարող է այդ մրցանակաբաշխությունից մոտ 200 մլն դոլար ստանալ։ Արդեն հայտնի է արարողության անցկացման վայրը։ Այն կանցկացվի «Մեդիսոն սքվեր գարդենում»։

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db0707df8b_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db0707df8b_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db0707df8b_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db0707df8b_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db0707df8b_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db0707df8b_large.jpg [status] => active [num_views] => 776 [created_date] => 2017-11-28 23:22:42 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-28 23:22:55 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 2 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին
News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26921
            [title] => Ադրբեջանին է փոխանցվել օրերս միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին
            [sub_title] => 
            [slug] => adrbejanin-e-poxancvel-orers-mijdirqayin-taracqoum-haytnabervac-adrbejanakan-zinvac-oujeri-zincarayoxi-din
            [description] => 
            [content] => 

Նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների արդյունքում պարզվել էր, որ նշյալ զինծառայողը եղել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում կատարած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի:

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db1bf517a0_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db1bf517a0_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db1bf517a0_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db1bf517a0_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db1bf517a0_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1db1bf517a0_large.jpg [status] => active [num_views] => 626 [created_date] => 2017-11-28 23:08:13 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-28 23:08:26 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 1 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին
News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26920
            [title] => Չինաստանի երեք քաղաքացի մեղադրվում են ամերիկյան ընկերությունների վրա հաքերային հարձակումների մեջ
            [sub_title] => 
            [slug] => cinastani-ereq-qaxaqaci-mexadrvoum-en-amerikyan-enkeroutyounneri-vra-haqerayin-harcakoumneri-mej
            [description] => 
            [content] => 

Չինաստանի երեք քաղաքացու մեղադրում են ամերիկյան ընկերությունների վրա հաքերային հարձակումների մեջ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, փոխանցում է Ամերիկայի ձայնը:

Վու Ինչժոուն, Դուն Հաոն եւ Սյա Լեյը կանգնել են դատարանի առջեւ, որտեղ նրանց «համակարգիչներ կոտրելու, արդյունաբերական գաղտնիքներ գողանալու, դավադրության եւ անձնական տվյալներ գողանալու», ինչպես նաեւ համակարգչային համակարգերին դիտավորյալ վնաս հասցնելու մեղադրանք է առաջադրվել:

2011-2017թթ. կատարված հաքերային հարձակումների զոհ են դարձել Moody's Analytics, Siemens AG եւ Trimble, Inc ընկերությունները:

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daf58101df_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daf58101df_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daf58101df_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daf58101df_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daf58101df_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daf58101df_large.jpg [status] => active [num_views] => 604 [created_date] => 2017-11-28 22:53:49 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-28 22:54:03 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 2 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին
News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26918
            [title] => Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ մասնագիտական կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների շուրջ
            [sub_title] => 
            [slug] => texi-en-ounecel-xorhrdaranakan-lsoumner-masnagitakan-krtoutyan-olortoum-entacox-barepoxoumneri-sourj
            [description] => 
            [content] => 

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով:

Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՄԿՈւ ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեծանում է խորհրդարանի դերը, եւ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը քննարկվող թեմայի շուրջ անցկացրել է վերլուծություն ու տեղյակ է մասնագիտական կրթության ոլորտի ներկա վիճակին:

Պարոն Բոստանջյանի խոսքով՝ վերջին տարիներին այս ոլորտին վերաբերող խնդիրներն ուշադրությունից դուրս են մնացել: Սակայն բյուջետային միջոցների սղությունը չպիտի խանգարի մասնագետների պատրաստմանը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ կրթությունն այն հզոր լծակն է, որն անմիջական ազդեցություն ունի մարդու գործունեության, մասնագիտական կայացման եւ կյանքի որակի վրա:

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ մասնագիտական կրթության ոլորտի հիմնախնդիրները հատուկ ուշադրության կարիք ունեն: Նախարարն անդրադարձել է մասնագիտական կրթության հիմնական ուղղություններին, ոլորտի զարգացման հեռանկարներին: Նախարարի խոսքով՝ ընդունվել է որակավորումների ազգային շրջանակ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ամբողջ աշխարհում մասնագիտական, արհեստագործական եւ բարձրագույն կրթությունը դիտարկվում է որպես մեկ ամբողջություն:

Լեւոն Մկրտչյանը, ներկայացնելով մասնագիտական կրթություն ապահովող հաստատություների զարգացման ուղղությունները, անդրադարձել է մասնագիտական բակալավրիատի ներդրմանը, որը հնարավորություն կտա ավարտել կրթական հաստատությունը՝ ստանալով կոնկրետ մասնագիտություն: Անդրադառնալով սկանդինավյան երկրների փորձին՝ նա փաստել է, որ այնտեղ մասնագիտական կրթություն են տալիս՝ ելնելով իրենց համայնքների խնդիրներից եւ աշխատաշուկայի կարիքներից:

ՀՀ Աժ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ կրթություն ասելով՝ չպիտի նկատի ունենալ միայն բարձրագույն կրթությունը: Տարիների ընթացքում փոխվում են աշխատաշուկայի պահանջները եւ պիտի վերանայել մասնագիտական կրթության վերաբերյալ մոտեցումները եւ արդիականացնել կրթության բովանդակությունը: Տիկին Մուրադյանի կարծիքով՝ պետք է •ործատուներին մասնակից դարձնել կրթության բովանդակության փոփոխությանը: Նա անդրադարձել է մասնագիտական կրթության ոլորտում համաշխարհային զարգացումներին՝ նշելով, որ պետք է կարեւորել այս ոլորտի միջազգայնացումը, որպեսզի մեր մասնագետները մրցունակ լինեն նաեւ միջազգային շուկայում: Տիկին Մուրադյանն ընդ•ծել է նաեւ կրթության հավասար հնարավորության ապահովման եւ կրթության շարունակականության անհրաժեշտությունը:

ԼՂՀ ԿԳ փոխնախարար Արմեն Սարգսյանը նշել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը գտնվում են կրթական նույն դաշտում, նշված բոլոր հիմնախնդիրները եւ առաջնահերթությունները վերաբերում են նաեւ ԱՀ կրթական համակար•ին: Պարոն Սարգսյանի խոսքով՝ Արցախում միջին մասնա•իտական կրթությունն իրականացվում է շուրջ հիսուներեք մասնագիտությամբ: Փոխնախարարն անդրադարձել է Շուշիի Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի գործունեությանը, որտեղ պատրաստում են շինարարության տարբեր ճյուղերի արհեստավորներ, որոնք հետագայում վերապատրաստվում են Ֆրանսիայում:

ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն իր խոսքում անդրադարձել է մասնագետ-գործատու հարաբերությունների ձեւավորմանը, շուկային անհրաժեշտ մասնագիտությունների ընտրությանը եւ մասնագիտական կրթության ուսուցմանն առնչվող խնդիրներին: Գագիկ Մակարյանի խոսքով՝ գործատուների յոթանասուներկու տոկոսը գոհ չէ ՄԿՈւ համակար•ից: Բանախոսի կարծիքով՝ գործատուն ծախսում է ժամանակ, գումար, տեխնիկական միջոցներ է վատնում մասնագետներ պատրաստելու համար: Նա նշել է, որ պիտի վերանայել զբաղվածությանը միտված մակրոտնտեսական քաղաքականությունը, քանի որ չունենալով մակրոտնտեսության զարգացման քաղաքականություն՝ անիմաստ է դառնում մասնագետներ պատրաստելը:

Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտի ֆինանսավորման հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին անդրադարձել է ՀՀ ԿԳՆ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Գեւորգ Եղինյանը:

ՀՀ ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը հանգամանալից անդրադարձել է աշխատանքի վրա հիմնված կրթության կազմակերպման հիմնախնդիրներին, ներկայացրել ինքնաֆինանսավորման հիմքերի օրենսդրական ամրապնդմանն ուղղված առաջարկները: Արտակ Աղբալյանը ներկայացրել է վերջին տարիներին մասնագիտական կրթության ոլորտի ձեքբերումները, իրականացվող ծրագրերը եւ ոլորտի զարգացման հեռանկարները:

ՄԿՈւ ոլորտում ներառական կրթության ներդրման օրենսդրական կար•ավորման խնդիրներին անդրադարձել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադեւոսյանը:

Ամփոփելով լսումները՝ Վարդան Բոստանջյանը նշել է, որ քննարկումները, անդրադառնալով մասնագիտական կրթության ուսուցման ոլորտի խոցելի կողմերին, կրել են առարկայական բնույթ: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ պիտի ձեռնամուխ լինել լսումների ընթացքում քննարկված խնդիրների լուծմանը:

 

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daca8ad581_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daca8ad581_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daca8ad581_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daca8ad581_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daca8ad581_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1daca8ad581_large.jpg [status] => active [num_views] => 610 [created_date] => 2017-11-28 22:36:42 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-28 22:36:55 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 1 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին
News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26916
            [title] => Կայացել է Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հանդիպումը
            [sub_title] => 
            [slug] => kayacel-e-hayastani-e-belarousi-pastpanoutyan-naxararneri-handipoume
            [description] => 
            [content] => 

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։

Նոյեմբերի 28-ի առավոտյան պատվիրակությունը հյուրընկալվել է Բելառուսի պաշտպանության նախարարությունում։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել են հայ-բելառուսական բանակցությունները։

Ողջունելով հյուրերին, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Ըստ Անդրեյ Ռավկովի՝ հայ-բելառուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և ժողովուրդների միջև անխախտ բարեկամության վրա։ Իսկ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում կայացման փուլից անցում է կատարում երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության փուլ։

Բելառուսի պաշտպանության նախարարի համոզմամբ՝ երկու պետությունների փոխգործակցության դրական արդյունքները տեսանելի են մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային։ Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում։ Նման այցերն, ըստ գեներալ-լեյտենանտ Ռավկովի, հրաշալի առիթ են պաշտպանական ոլորտում կուտակած փորձի փոխանակման և ապագային միտված ծրագրեր կազմելու համար։

Վիգեն Սարգսյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Բելառուս այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն։ ՀԱՊԿ շրջանակում երկու դաշնակից երկրները փոխադարձ պարտավորություններ ունեն, ինչի դրսևորումը «կառույցի անդամ երկրներից մեկի համար սպառնալիքի դեպքում կառույցի բոլոր անդամների համար սպառնալիքի» սկզբունքի ամրագրումն է։

Վիգեն Սարգսյանը, որպես ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ փոխգործակցության վառ վկայություն, գոհունակությամբ նշել է կառույցի ձևաչափով Հայաստանում կայացած վերջին լայնամաշտաբ զորավարժությունները, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան նաև Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումները։

Նախարար Սարգսյանը բելառուս գործընկերներին պատմել է Հայաստանի բանակաշինության ներկա փուլի մասին, ներկայացրել զինված ուժերում սկիզբ առած խոշորամաշտաբ բարեփոխումները, զինծառայությանն առնչվող օրենսդրական վերջին նախաձեռնություններն ու «Ազգ-բանակ» հայեցակարգը։

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև համագործակցության 2018 թվականի ծրագիրը»։

Այնուհետև հայկական պատվիրակությունն այցելել է Մինսկի Հաղթանակի հրապարակ, որտեղ Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հաղթանակի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da3b0d763c_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da3b0d763c_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da3b0d763c_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da3b0d763c_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da3b0d763c_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da3b0d763c_large.jpg [status] => active [num_views] => 594 [created_date] => 2017-11-28 22:32:57 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-28 22:33:08 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 1 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին
News_Models_Article Object
(
    [_properties:protected] => Array
        (
            [article_id] => 26914
            [title] => Եղանակը Հայաստանում
            [sub_title] => 
            [slug] => exanake-hayastanoum
            [description] => 
            [content] => 

Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի գիշերը կբարձրանա 3-4, դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +7+9 աստիան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -2-7, ցերեկը` -1+4,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` -1+4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` -1-3, ցերեկը` +3+5,

Գեղարքունիքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` -1+4,

Լոռիում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +4+8,

Տավուշում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +8+12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` -1+4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +6+9,

Արարատում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +7+9,

Արմավիրում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +7+9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` -1+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +7+9,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +10+15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1-6, ցերեկը` +5+10,

Արցախում՝ գիշերը` -1+2, ցերեկը՝ +10+13:

[icons] => [image_square] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da6321b294_square.jpg [image_thumbnail] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da6321b294_thumbnail.jpg [image_small] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da6321b294_small.jpg [image_crop] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da6321b294_crop.jpg [image_medium] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da6321b294_medium.jpg [image_large] => http://politinfo.org/upload/news/admin/2017/11/5a1da6321b294_large.jpg [status] => active [num_views] => 590 [created_date] => 2017-11-28 22:09:17 [created_user_id] => 1 [created_user_name] => admin [updated_date] => [updated_user_id] => [updated_user_name] => [activate_date] => 2017-11-28 22:09:30 [activate_user_id] => 1 [activate_user_name] => admin [author] => [allow_comment] => 0 [sticky] => 1 [language] => hy_AM [category_id] => 2 [num_comments] => 0 [is_hot] => 0 [ordering] => 0 [show_date] => ) )
arrowԿարդալ ավելին