Տարադրամի փոխարժեքը Հայաստանում


12-10-2017 18:06:53

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կազմել է 480.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 634.89 դրամ (աճել է 1.53 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 569.32 դրամ (աճել է 2.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.33 դրամ (աճել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 264.84 դրամ, ոսկի՝ 19,909.43 դրամ, պլատին՝ 14,346.22 դրամ։

Հոկտեմբերի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:


2430





Գլխավոր լուրեր