Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի


18-08-2017 19:59:03

Օգոստոսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածք՝ ուսումնասիրելու և քննարկելու ԱՏԳ-ի զարգացման ուղիները։

Քննարկումներին մասնակցել են նաև համայնքի ղեկավարը, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծողներ և անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղի պատասխանատուները։

Աշխատանքային խումբը Ազատ տնտեսական գոտու տեխնիկական առաջադրանքը քննարկել և նախապատատրաստել է հաստատման։

Նշենք, որ երեկ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն և սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։


3048





Գլխավոր լուրեր