Նավթի համաշխարհային գները նվազում են


18-08-2017 13:29:48

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:

WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.11 տոկոսով՝ մինչև 47.04 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.12 տոկոսով՝ մինչև 52.97 դոլար՝ մեկ բարելի դիմաց:


1904





Գլխավոր լուրեր