ՔԱԳՎ ղեկավարը Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում է խոստացել


17-08-2017 23:46:53

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը խոստացել է Հայաստանում ավիատոմսերի գների կտրուկ նվազում։

Հայաստանում սոցիալական ցանցերը վերջին ժամանակներում լի են օգտատերերի նյարդային գրառումներով այն մասին, որ ավիաընկերություններն անհիմն կերպով բարձրացնում են ավիատոմսերի գներն արձակուրդների ամենաթեժ սեզոնում։ Բանն այն է, որ Երևան ժամանելով մի գնով, նրանք ստիպված են կրկնակի, իսկ երբեմն նույնիսկ եռակի ավելի վճարել հետադարձ տոմսի համար։ Սակագների ամենաակնհայտ փոփոխությունը դիտվում է Ռուսաստանի տարբեր ուղղություններում։

Որոշ օգտատերերի կարծիքով, ավիաընկերությունները դիտավորությամբ գներ են բարձրացնում` հաշվի առնելով բարձր պահանջարկը։ Մարդիկ հայտարարում են իրական մրցակցության բացակայության մասին և պահանջում են կառավարությունից միջամտել իրավիճակին։

«Գների ներկայիս աճը խոսում է սեզոնայնության և զբոսաշրջային հոսքի կտրուկ աճի մասին, ինչն այլ երկրներում ավելի հավասարակշռված է, սակայն արդեն սեպտեմբերի երկրորդ կեսից Հայաստանում ավիատոմսերի գները կտրուկ կնվազեն` գրեթե 2-3 անգամ»,– ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով, ավիատոմսերի գների աճը պայմանավորված է երկու պատճառներով, որոնցից մեկն օբյեկտիվ է և բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ աշխարհին` զբոսաշրջային սեզոնները պիկային ժամանակահատվածներ ունեն։


1889





Գլխավոր լուրեր