Յուրաքանչյուր տարի ՊՆ-ին հատկացվող ծախսերը կավելացվեն 26-27 մլրդ գումարով. Վարդան Արամյան


17-07-2017 16:02:39

2017 թվականի բյուջեով պաշտպանության նախարարության ծախսերը, ներառյալ նաև կապիտալ ծախսերը, շուրջ 226 միլիարդ դրամ է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Նախատեսում ենք յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով: Դա կլինի ՀՆԱ-ի 4 տոկոսի պայմաններում», -ասաց նախարարը։

Հարցին, թե պետբյուջեից ՊՆ-ին արվող հատկացումների ավելացումներն արդյոք պայմանավորված են ապրիլյան պատերազմով, նախարարն արձագանքեց.

«Անկախ նրանից, ապրիլյան պատերազմը կլիներ, թե ոչ, մենք մշտապես այդպիսի ռիսկ ունենք: Այդ ռիսկը միայն ապրիլյան պատերազմից առաջ կամ հետո չի եղել. 1994 թվականի զինադադարից այս կողմ միշտ էլ այդ ռիսկը եղել է: Դրա համար, մենք մշտապես մեծ շեշտադրում ենք կատարել պաշտպանական նպատակներով ուղղվող ծախսերի գերակայության տրմանը, որովհետև պետք է ռազմական բալանսը պահել, ինչն էլ որոշակիորեն պահում է խաղաղության գործոնը»։


2793





Գլխավոր լուրեր