Արցախի արտգործնախարարը ՀԲԸՄ փորձնակներին ներկայացրել է ԼՂ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը


15-07-2017 22:51:11

Հուլիսի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ամառային մասնագիտական փորձառության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով տարբեր երկրներից Արցախ ժամանած մի խումբ հայ ուսանողների։

Արցախի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Միրզոյանը հյուրերին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պետականաշինության բնագավառում արձանագրված ձեռքբերումները։

ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության հայանպաստ գործունեությունը և Հայաստանում, Արցախում ու սփյուռքում նրա կողմից իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերին, արտաքին քաղաքական ասպարեզում առկա մարտահրավերներին և տարածաշրջանային խնդիրներին։


2386





Գլխավոր լուրեր