«Ժամանակ». Կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը այլևս չի լինի գործադիրում


20-04-2017 10:47:11

 

«Կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը, ամենայն հավանականությամբ, այլևս չի լինի գործադիրում, և նրան կգործուղեն խորհրդարան:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ վարչապետ Կարեն Կարապետյանը որևէ կերպ չի ցանկանում Արման Սահակյանին գործադիրում տեսնել, քանի որ դժգոհ է նրա աշխատանքից, ավելին՝ այդ մասին նա մի քանի անգամ արտահայտվել է ՀՀԿ ներսում:

Պատահական չէ, որ կառավարության նիստերի ժամանակ էլ Կարեն Կարապետյանը պարբերաբար դիտողություններ է անում Սահակյանին: Ու հիմա, որպեսզի նրան ընդհանրապես նեղացրած չլինեն, ՀՀԿ-ում ցանկանում են խորհրդարան գործուղել, առավել ևս, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ Արման Սահակյանը, որ առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով, կարողացավ բավականին մեծ թվով ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


892





Գլխավոր լուրեր