Հինգ տարվա ընթացքում Հայաստանից Վրաստան իրականացվել է 40 մլն դոլարի դրամական փոխանցում


20-03-2017 10:25:49

 

Հինգ տարվա ընթացքում Հայաստանից Վրաստան իրականացվել են 40 միլիոն դոլարի դրամական փոխանցումներ, գրում է jnews.ge-ն:


Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012-ից 2016 թվականների ընթացքում Հայաստանից Վրաստան ուղղակի դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 40 միլիոն դոլար: Փոխանցումների առավելագույն չափը գրանցվել է 2014 թվականին՝ 12,6 միլիոն դոլարի չափով:


2012 թվականին ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ 5,9 միլիոն դոլար, 2013 թվականին՝ մոտ 3,7 միլիոն դոլար, 2015 թվականին՝ 12 միլիոն դոլար, իսկ 2016 թվականին կազմել է 5,6 միլիոն դոլար:


304





Գլխավոր լուրեր