ԵՄ-ն զգուշանում է է Երուսաղեմի սրբավայրերի շուրջ և տարածաշրջանում լարվածության սրացումից


07-12-2017 19:54:28

Եվրամիությունն զգուշանում է է Երուսաղեմի սրբավայրերի շուրջ և տարածաշրջանում լարվածության սրացումից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին հայտարարությունից հետո, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է РИА Новости-ն:

«Վատթարագույնը, որ կարող է հիմա կատարվել, լարվածության սրացումն է սրբավայրերի շուրջ և տարածաշրջանում, քանի որ այն, ինչ կատարվում է Երուսաղեմում, նշանակություն ունի ողջ տարածաշրջանի ու աշխարհի համար», - լրագրողներին ասել է Մոգերինին:


1630





Գլխավոր լուրեր