Լավրով. Ղրիմի հարցը վերջնականապես փակված է


30-11-2017 18:07:50

Ռուսաստանի կազմի մեջ Ղրիմի մտնելու հարցը վերջնականապես փակված է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իտալական Libero պարբերականի հետ հարցազրույցում, փոխանցում է ТАСС-ը:

«Թեման մեկընդմիշտ փակված է, - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Ղրիմն ընդմի՞շտ կմնա Ռուսաստանի կազմում: - Հիշեցնեմ, որ խոսքը Ղրիմի բնակիչների ազատ, ժողովրդավարական կամարտահայտման մասին է, որոնք գիտակցված ընտրություն են կատարել խաղաղության և բարգավաճման օգտին»:


2839





Գլխավոր լուրեր