Կրեմլում դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռների գործարկումը


29-11-2017 21:06:21

Կրեմլում սադրանք են որակել Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռների գործարկումը և հույս ունեն, որ հակամարտության մյուս կողմերը կկարողանան պահպանել հանգստությունը, որպեսզի չվատացնեն իրավիճակը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RT-ն:

«Անխոս, հրթիռի գործարկումը սադրիչ գործողություն է, որը լարվածության հետագա աճ է հրահրում և մեզ հետ դարձնում ճգնաժամային իրավիճակի կարգավորման սկզբնական վիճակին», - ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև ընդգծել է՝ իրենք դատապարտում են այդ գործարկումը և հույս ունենք, որ բոլոր համապատասխան կողմերը կկարողանան պահպանել հանդարտությունը, որն այնքան կարևոր է Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման համար:


3170





Գլխավոր լուրեր