Պեսկովը պատմել է C-400 տեխնոլոգիայի փոխանցման վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունների մասին


09-10-2017 23:59:18

Ռուսաստանը և Թուրքիան փորձագիտական մակարդակով բանակցություններ են վարում C-400 համալիրների արտադրական տեխնոլոգիաների փոխանցման հնարավոր գործարքի մասին: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Ես ձեզ կարող եմ ասել, որ այդ գործարքի հետ կապված շփումներն ու բանակցությունները շարունակվում են», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը Թուրքիային փոխանցել տեխնոլոգիաներ այդ երկրի տարածքում C-400 համալիրի համատեղ արտադրության համար։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան պաշտոնական մերժում չի ստացել Մոսկվայից C-400 զենիթահրթիռային համակարգերի համատեղ արտադրության առաջարկի վերաբերյալ և հույս ունի ստանալ տեխնիկան։


3216





Գլխավոր լուրեր