Գերմանիան բողոք է արտահայտել Թուրքիային


09-10-2017 21:34:07

 

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը միանգամայն անընդունելի է անվանել թուրքական դատախազության պահանջը՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստներին 15 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Բեռլինն այդ հարցով արդեն բանակցություններ է սկսել Անկարայի հետ։

«15 տարի ժամկետով բանտարկության պահանջը մեզ համար միանգամայն անհասկանալի և անընդունելի է։ Դրա հետ կապված մենք, իհարկե, անհապաղ կապի մեջ ենք մտել թուրքական կառավարության հետ», - հայտարարել է նախարարը։

Բեռլինը պատրաստակամություն է հայտնել իր կողմից անել ամեն բան՝ Գերմանիայի կալանավորված քաղաքացիներին Գերմանիա վերադարձնելու համար։

Ավելի վաղ Թուրքիայի դատախազությունը Amnesty International-ի 11 ակտիվիստների դեմ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանք էր առաջադրել և պահանջել 15 տարվա ազատազրկում։


7471





Գլխավոր լուրեր