Թուրքմենստանի բնակիչները կսկսեն վճարել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և աղի համար


09-10-2017 20:05:48

Թուրքմենստանում որոշել են էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և աղի վարձավճար սահմանել։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, հայտնում է RG-ն՝ հղում կատարելով ՏԱՍՍ–ին։

«Թուրքմենստանում տարեցտարի մեծանում են բնակչության եկամուտները, ստեղծվում են մեծաթիվ աշխատատեղեր։ Այս կապակցությամբ նպատակահարմար եմ համարում Ավագանու խորհրդի առաջարկը աստիճանաբար կոմունալ վճարների վերականգնման համակարգի անցնելու մասին՝ բնական ռեսուրսների ավելի ռացիոնալ, խնայողական օգտագործման համար»,– ասել է Բերդիմուհամեդովը։

Թուրքմենստանի բնակչությունը 1993–ից այս ռեսուրսների համար ոչինչ չէր վճարում։ Այս արտոնությունը ի սկզբանե սահմանվել էր 10 տարով, հետո երկարաձգվել մինչև 2030 թվականը։


3279





Գլխավոր լուրեր