Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հեռախոսազրույց է ունեցել


14-07-2017 23:24:17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կատարի շուրջ ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է Սպիտակ տունը։

Թագավոր Սալմանը Թրամփին շնորհավորել է Մոսուլում ԻՊ-ի հանդեպ հաղթանակի կապակցությամբ։ Կողմերը քննարկել են Կատարի շուրջ ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ջանքերը ու շեշտել Էր Ռիադում հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարումը։


4551





Գլխավոր լուրեր