Պուտին․ Թրամփը լավ ունկնդիր է


14-07-2017 22:20:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավ ունկնդիր է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելգորոդի լենռահանքային կոմբինատի աշխատողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Gazeta-ն։

«Նա բավականաչափ բաց մարդ է ու շատ է տարբերվում այն հեռուստատեսային կերպարից, որը ստեղծել էր ընտրարշավի ժամանակ»,- հայտնել է Պուտինը։ Նա հավելել է, որ Թրամփը «կարողանում է լսել»։ Նրա խոսքով, այդ բացահայտումը սկզբում իրեն մի քիչ զարմացրել է։ Պուտինը նշել է, որ հաղորդակցվելու ունակության հետ մեկտեղ դա էլ է քաղաքական գործչի առանցքային հատկանիշների մեկը։ Նրա խոսքով, Թրամփը արձագանքում է զրուցակցին շարժումներով, նույնիսկ եթե նրան որեւէ բան դուր չի գալիս։ Նա ասել է, որ «կան հնարավորություններ հույս ունենալու, որ երկխոսությունն այսուհետ էլ կշարունակվի»։


4581





Գլխավոր լուրեր