Տարեսկզբից ավելի քան 3000 թուրք է ապաստան խնդրել Գերմանիայում


14-07-2017 21:27:11

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի ֆոնին 2017-ի առաջին կիսամյակում մեծացել է Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացների թիվը:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Գերմանիայի դաշնային միգրացիոն ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դարձել, որ 2017-ի առաջին կիսամյակում ապաստան տրամադրելու խնդրանքով Գերմանիայի իշխանություններին դիմել է Թուրքիայի ավելի քան 3 հազար քաղաքացի: Հրապարակված տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձին հաջորդած 1 տարվա ընթացքում գերմանական իշխանությունները Թուրքիայի քաղաքացիներից ստացել են 5742 դիմում: Դիմողներից 4400-ը եղել են Թուրքիայում բնակվող քրդեր, 209-ը՝ դիվանագետներ, ևս 205-ը՝ այլ պետական ծառայողներ:

 

 

 


4556





Գլխավոր լուրեր