Չեզոքացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քիմիական զենքի առաջատար մասնագետներից մեկը


20-04-2017 19:55:20

Իրաքի դաշնային ոստիկանությունը Արևմտյան Մոսուլի վրա հարձակման ժամանակ չեզոքացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քիմիական զենքի առաջատար մասնագետներից մեկին։ Այս մասին ասել է ոստիկանության գործողության մասնակից գեներալ Ռայիդ Շաքերը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Նրա տվյալներով՝ ահաբեկիչների ապաստանի գնդակոծության հետևանքով Էզ-Զանջիլի շրջանում՝ Մոսուլի հին մասում, Տիգրիս գետի արևմտյան ափին, սպանվել է Աբու Ահմեդ Գազ անունով գրոհայինը, որը պատասխանատու էր ԻՊ-ում քիմիական զենքի կիրառման համար։

 

 







Գլխավոր լուրեր