Թայլանդում պայթյունների շարք է որոտացել


19-04-2017 21:51:26

Թայլանդում պայթյունների շարք է որոտացել․ մեկ օրվա ընթացքում այնտեղ 13 պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նախնական տվյալների համաձայն՝ գրոհայինները հարձակումներ են կազմակերպել չորս նահանգում՝ Նարատիվատ, Յալա, Պատանի, Սոնգկլա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ գրոհայինների նպատակը ոստիկանական բաժանմունքներն են եղել։

Նշվում է, որ դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել միջադեպերի պատասխանատվությունը։


500





Գլխավոր լուրեր