ԱՄԷ-ում հիմնել են աշխարհում երջանկության առաջին խորհուրդը


20-03-2017 20:36:31

ԱՄԷ-ում ստեղծել է աշխարհում երջանկության առաջին խորհուրդը (World Happiness Council), որը կներկայացնի ամենայա Global Happiness Report հաշվետվությունը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Arabian Business պարբերականին։

Հաշվետվությունը կներկայացնեն ամենամյա կառավարական World Government Summit գագաթաժողովի ընթացքում, որը տեղի է ունենում ԱՄԷ-ում։

13 անդամներից բաղկացած խորհիդ ձևավորման մասին հայտարարել է ԱՄԷ փոխնախագահ և վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բեն Ռաշիդ Էլ-Մաքթումը։

Նրա խոսքով՝ «աշխարհին այսօր անհրաժեշտ է մարդկային երջանկություն ձեռք բերելու մոտցեում, այն պետք է հիմնված լինի ջանքերի համագործակցության և ինտեգրման վրա, ընդհանուրի և շփման կետեր որոնելու մեջ՝ դրական արժեքների ամրապդնման համար»։

Խորհուրդը կհավաքվի տարեկան երկու անգամ։ Այն նաև ադմինիստրատիվ աջակցություն կստանա ՄԱԿ-ի կողմից։ Երջանկության համաշխարհային խորհուրդը կգլխավորի Կոլումբիայի համալսարանի պորեֆսոր Ջեֆրի Սաքսը։







Գլխավոր լուրեր