Լոնդոնը կսկսի Brexit-ը մարտի 29-ին


20-03-2017 20:25:54

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 29-ին սկսելու է երկիրը՝  Եվրոպական միության կազմից դուրս հանելու գործընթացը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ԵՄ-ում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Տիմ Բարրոուն տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակին:

2016 թ. հունիսի 23-ին կայացած հանրաքվեում Անգլիան և Ուելսը  կողմ  են քվեարկել Եվրամիություն դուրս գալուն, մինչդեռ Շոտլանդիան և  Հյուսիսային Իռլանդիան կողմնակից են ԵՄ կազմում մնալուն:

«Անցած տարվա հունիսին Բրիտանիայի ժողովուրդն ընդունել է ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ պատմական որոշում: Հաջորդ չորեքշաբթի կառավարությունը կկատարի այդ որոշումը և պաշտոնապես կսկսի գործընթացը»,- հայտարարել է  Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը:

Նրա խոսքով, կառավարությունը «երկրի համար կարևորագույն բանակցությունների շեմին է կանգնած»:

«Կառավարությունը հստակ ներկայացրել է իր նպատակները՝ հասնել համաձայնության, որը  կհամապատասխանի Բրիտանիայի բոլոր ազգերի և բոլոր շրջանների ու ամբողջ Եվրոպայի շահերին: Դա նոր դրական գործընթաց է Բրիտանիայի և ամբողջ Եվրոպայից մեր ընկերների ու կողմնակիցների միջև»,- ասել է նա:

ԵՄ հետ բանակցությունները կտևի շուրջ 2 տարի:







Գլխավոր լուրեր