Ֆրանսիայում անհայտ անձինք մոտ 50 աղբատար են փչացրել


20-03-2017 19:19:34

Ֆրանսիական Էսոն դեպատամենտում անհայտ անձինք գիշերը հարձակվել են աղբահավաք ձեռնարկության վրա՝ մոտ 50 աղբատար փչացնելով, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Europe1 ռադիոկայանին:

Վեց չարագործ կապկպել են թիկնապահին և վնասել բեռնատար մեքենաները: 9 աղբատար ամբողջությամբ այրել է, ևս 38-ը՝ մասամբ վնասել:

Նախնական գնահատականով՝ ավելի քան մեկ միլիոն եվրոյի վնաս է հասցվել:
Իրավապահները հետաքննում են միջադեպը:







Գլխավոր լուրեր