Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն անհեթեթ է անվանել Էրդողանի հերթական մեղադրանքները


20-03-2017 18:10:21

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն անհեթեթ է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական մեղադրանքները Գերմանիայի հասցեին, փոխանցում է Deutsche Welle-ն:

«Մենք հանդուրժող ենք, բայց ոչ հիմար», - ի պատասխան հայտարարել է Գաբրիելը Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում:

Նա շեշտել է, որ Անկարայից հնչող անհեթեթ մեղադրանքներն ու համեմատությունները վրդովմունք են առաջացնում Բեռլինում: Նա հավելել է, որ իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը պարզ հասկացրել է, որ Անկարան հատել է թույլատրելիի սահմանը:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների նոր ղեկավարն ու Գերմանիայի կանցլերի թեկնածուՄարտին Շուլցը Մերկելին ուղղված Էրդողանի մեղադրանքները լկտիություն է անվանել:
 







Գլխավոր լուրեր