Լուկաշենկոն հայտնել է Հայաստանից ժամանած օդանավում ռադիոակտիվ նյութեր հայտնաբերելու մասին


20-03-2017 17:11:53

 

Ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել ինքնաթիռում, որը Հայաստանից Բելառուսի տարածքով տարանցիկ ճանապաչհով մեկնում էր եվրոպական երկրներից մեկը: Ինչպես հաղորդում է Belta գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ռուս-բելառուսական համատեղ զորավարժանքները կազմակերպելու հարցով խորհրդակցությանը:

«Միջադեպերից մեկը կապված է օդանավում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ, որը Բելառուսի տարածքով Հայաստանից մեկնում էր եվրոպական երկրներից մեկը»,- նշված է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով երկրի նախագահին:

«Կխնդրեմ ինձ զեկուցել այսօր պետական սահմանին տեղի ունեցած այդ բոլոր միջադեպերի հետաքննության արդյունքների մասին: Այս ամենը վկայում է, որ մեզ ոչ մի դեպքում չի կարելի հանգստաալ: Մենք պետք է աչալուրջ լինենք և ոչ մի դեպքում թույլ չտանք, որպեսզի  իրավիճակն ապակայունանա մեր երկրում»,- ասել է նախագահը

 







Գլխավոր լուրեր