Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել


20-03-2017 12:57:15

Թուրքիայի Չանաքքալեի նահանգի Այվաջըք շրջանում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

Վաղ առավոտյան Այվաջըքում խուճապի պատճառ դարձած երկրաշարժի օջախը գտնվել է 4.6 կմ խորության վրա:

Հիշեցնենք, որ փետրվար ամսին Այվաջըք շրջանում երկու օրվա ընթացքում գրանցվել էր միանգամից երեք երկրաշարժ` 5.3, 4.2 և 5.2 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի հետևանքով տուժել է Չանաքքալեի Այվաջըք շրջանի 12 գյուղ, ավերվել է 298 տուն: Երեխաները, ծերերը և հղի կանայք շտապ տարհանվել են:







Գլխավոր լուրեր