Քարաթափում Ախթալայի կոմբինատում


28-11-2017 23:35:33

Այսօր քարաթափում է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 28-ին ժամը 15:41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ–ի «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը:

«Լեռնափրկարարները հանքախորշից ոտքի կոտրվածքով դուրս են բերել հորատող բանվոր՝ 1968 թ. ծնված Գ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային», – նշվում է հաղորդագրության մեջ։


3390





Գլխավոր լուրեր