Վթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին


13-11-2017 19:56:34

Նոյեմբերի 13-ին, ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34 QV 065 (վարորդ՝ 1993 թ. ծնված Գ. Մ.) եւ «ՎԱԶ-2109» մակնիշի 35 LZ 959 (վարորդ՝ 1996 թ. ծնված Ս. Ա.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Մ.-ը եւ ուղեւոր՝ 1991 թ. ծնված Ա. Խ.-ը տեղափոխվել են Էրեբունի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել` 16:45-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը, փակել գազի բալոնի փականը եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:


7251





Գլխավոր լուրեր