Արտակարգ դեպք Երեւանում. 42-ամյա որդին կասկածվում է 73-ամյա հորը դանակահարելու մեջ


21-10-2017 00:00:06

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երեւանի շտապօգնության թիվ 01 խումբը Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել «առաջային անոթափոսային գծով, առաջային որովայնի պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացու:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորը 73-ամյա Գալուստ Փ-ն է: Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նրա որդին՝ 42-ամյա Արամ Փ.-ն, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է հորը՝ պատճառելով վնասվածք:

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արամ Փ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 

 


4207





Գլխավոր լուրեր