Վրաստանից մանկական անսամբլ տեղափոխող ավտոբուսը շրջվել է Թուրքիայում


16-07-2017 23:01:39

Թուրքիայում շրջվել է Վրաստանից մանկական պարային անսամբլ տեղափոխող ավտոբուս, հայտնում է ren.tv-ն՝ մանրամասնելով, որ զոհեր չկան:

Ավտոբուսում գտնվող ծնողներից մեկը պատմել է, որ երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել:

«Գրեթե բոլորը տուժել են, բայց, որքանով ինձ է հայտնի, ոչ ոք կյանքին սպառնացող վնասվածք չի ստացել»,-ասել է կինը:

Հայտնի է, որ Ուռեկկից դուրս եկած ավտոբուսում դեռատի պարողներից զատ եղել են պարուսույցներն ու ծնողները:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Գիրեսուն քաղաքի մոտ:


4657





Գլխավոր լուրեր