Կոտայքում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել


16-07-2017 18:57:45

Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 01:00-ի սահմաններում Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ավտոճանապարհների խաչմերուկում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ 54-ամյա Գագիկ Եգորյանի վարած Mercedes մակնիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 29-ամյա Դավիթ Մայիլյանի անվամբ հաշվառված Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հաղորդում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին` Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա Ալիսա Մաթևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Աղբյուրի տեղեկություններով, Նաիրիի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Volkswagen-ը վարել է սեփականատերը՝ Դ. Մայիլյանը, ով նույնպես վնասվածքներ է ստացել և ենթարկվել բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:


4672





Գլխավոր լուրեր