Երեւան-Սիսիան ճանապարհին «Toyota Land Cruiser-ը շրջվել է


03-04-2017 10:18:02

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 01:13-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Սիսիան հատվածի 182-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի 79 CA 999 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի գոտի. տուժածներ չկան:


3792





Գլխավոր լուրեր