2018թ. ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշերը


29-11-2017 22:33:28

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 71 օր հետո կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Փետրվարի 9-25-ը հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձեւի 15 մրցաձեւում: Արդեն մի քանի շաբաթ է՝ օլիմպիական կրակը շրջում է Հարավային Կորեայում: Օլիմպիական խաղերի մեկնարկին այն կհասնի Փհենչհան՝ «Օլիմպիական ստադիոն»:

Ներկայացնում ենք Փհենչհան-2018-ի խորհրդանիշերը

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տարբերանշանն (լոգոտիպ) ստեղծելիս օգտվել են կորեական այբուբենից: Օգտագործվել է Փհենչհան (평창) բառի յուրաքանչյուր վանկի առաջին բաղաձայնը: Տարբերանշանն առաջին հերթին խորհրդանշում է երկնքի, երկրի եւ մարդկության ներդաշնակությունը, ապա ձյունն ու սառույցը, ինչպես նաեւ մարզիկների աստղային ելույթները:


3154





Գլխավոր լուրեր