Հենրիխ Մխիթարյանը ներառվել է Աշխարհի առաջնությունը բաց թողած խորհրդանշական հավաքականում


11-10-2017 17:10:58

Sports.ru–ն կազմել է խորհրդանշական հավաքական, որտեղ ներառել է այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր բաց կթողնեն Աշխարհի առաջնությունը։

Այդ հավաքականում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Խորհրդանշական հավաքականում են նաև Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակը, Նիդեռլանդների հավաքականի աջ կիսապաշտպան Դիեյլի Բլինդը, Նիդեռլանդների հավաքականի կենտրոնական պաշտպան Վերջիլ Վան Դեյկը, Ավստրիայի հավաքականի ձախ պաշտպան Դավիդ Ալաբան, Չիլիի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Արտուրո Վիդալը, Ուելսի հավաքականի աջ կիսապաշտպան Գարետ Բեյլը, Նիդեռլանդների հավաքականի ձախ կիսապաշտպան Քվինսի Պրոմեսը, Նիդեռլանդների հավաքականի աջ հարձակվող Արիեն Ռոբենը, Գաբոնի հավաքականի կենտրոնական հարձակվող Պիեր–Էմերիկ Օբամեյանգը, Չիլիի հավաքականի ձախ հարձակվող Ալեքսիս Սանչեսը։


4906





Գլխավոր լուրեր