«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախել է «Լոս-Անջելես Գելեքսիին». Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ


16-07-2017 18:52:44

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին ստուգողական հանդիպման շրջանակում 5:2 հաշվով հաղթել է «Լոս-Անջելես Գելեքսիին»:

Ինչպես հայտնում է championat.com-ը, «կարմիր սատանաների» կազմում գոլերից մեկի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հանդիպմանը մասնակցել է 2-րդ խաղակեսից:

Ըստ աղբյուրի, ԱՄՆ-ում ընթացող հավաքի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 17-ին կհանդիպի «Ռեալ Սոլթ Լեյքին», որտեղ հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը, հուլիսի 20-ին՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ, հուլիսի 23-ին՝ Մադրիդի «Ռեալի», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնայի»:


3486





Գլխավոր լուրեր