Հայտնի են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի զույգերը


21-04-2017 15:48:04

Շվեյցարական Նյոնում ապրիլի 21-ին անցկացված վիճակահանության արդյունքում հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում կմրցի իսպանական «Սելտայի» հետ: Իսկ մյուս զույգը կազմեցին ֆրանսիական «Լիոնը» և Ամստերդամի «Այաքսը»:

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանա մայիսի 4-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց՝ մայիսի 11-ին:: «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիոնը» առաջին խաղերը կանցկացնեն հյուրընկալվելիս:

«Այաքս» - «Լիոն»

«Սելտա» - «Մանչեսթեր Յունայթեդ»


1573





Գլխավոր լուրեր