Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը


20-04-2017 23:40:49

«Մանչեսթեր Յունայթեդի» և բելգիական «Անդերլեխտի» միջև ընթանում է ֆուտբոլային հանդիպումը։ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի 10-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այս գոլը Մխիթարյանի 5-րդ գոլն էր Եվրոպայի լիգայի այս մրցաշարում, որում նա անցկացնում է 8-րդ խաղը:

Այս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հանդես է գալիս հետևյալ կազմով. Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Էրիկ Բայի, Մարկոս Ռոխո, Լյուկ Շոու, Մայքլ Կարիկ, Պոլ Պոգբա, Մարկուս Ռեշֆորդ, Հենրիխ Մխիթարյան, Ջեսի Լինգարդ, Զլատան Իբրահիմովիչ։


1508





Գլխավոր լուրեր