Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը մեծ համերգով կներկայանա հայրենի քաղաքում


22-09-2017 00:07:12

Նոյեմբերի 11-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեծ համերգով կներկայանա հանրաճանաչ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանը։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով` Տ.Համասյանի համերգը կազմակերպվում է հանուն Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամի գրում է Asparez.am-ը :

Մի քանի տարի առաջ Տ.Համասյանը բարեգործական համերգով ներկայացավ Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, համերգի հասույթն ուղղվեց անօթեւան ընտանիքների պայմանների բարելավմանն ու բնակարանների գնմանը:

«Համասյանը, իմանալով խնդրի մասին, համաձայնել է օժանդակել եւ օգնել, իր լուման բերելու: Համասյանն իսկական գյումրեցի է, սիրում է իր քաղաքը, ապրում է իր քաղաքով, իր քաղաքի ցանկացած ստեղծագործողի խնդիր համարում է իր խնդիրը: Վստահ եմ, որ ամբողջ Հայաստանից կլինեն հյուրեր, Համասյանի երաժշտությունը տարածություն չի ճանաչում»,-ասում է Տ.Վիրաբյանը:

Տ.Համասյանը ծնվել է 1987 թվականին` Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել, իսկ յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարեւորագույն զբաղմունքներից մեկը դառնում է ջազ լսելը։ Նա 2006 թվականին աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (Thelonious Monk International Jazz Competition) հաղթողն է ճանաչվել։


8757





Գլխավոր լուրեր