ՀՀ մշակույթի նախարարությունը մրցույթ է հայտարարում


18-08-2017 23:46:01

2018 թվականին պետական պատվերով և աջակցությամբ հրատարակելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ իրավաբանական անձանցից ընդունելով հայտեր հետևյալ ուղղություններով.

ՀՀ մշակույթի նախարարության պատվերով հրատարակելու ակնկալիքով.

◆ Հանրագիտարանային գրականություն

◆ Հայաստանի պատմությունը և հայ մշակույթը ներկայացնող հանրամատչելի գրականություն

◆ Մեր մեծերին և նրանց ժամանակը ներկայացնող գրականություն

◆ Հոբելյանական գրականություն

◆ Օտարազգի գրողները հայերի և Հայաստանի մասին

◆ Դասական լեզուներից արված թարգմանություններ (անտիկ գրականություն)

◆ Երևանի 2800-ամյակին նվիրված գրականություն

◆ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գրականություն

◆ Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող գրականություն (150-ամյա հոբելյանին նվիրված)

◆ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակելու ակնկալիքով.

◆ Սփյուռքահայ գրականություն

◆ Հայազգի օտարագիր գրողներ

◆ Ազգային փոքրամասնությունների գրականություն

◆ Առաջին գիրք

◆ Ալբոմային գրականություն

◆Հայերենից այլ լեզուների թարգմանություններ (Արտասահմանյան հրատարակիչների համար է։ Ծրագրի անգլերեն հայտարարությունը և հայտաձևը կցվում են։)

Հայտերի ներկայացման կարգը՝

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է

◆ հայտ (ձևը կցվում է),

◆ նախահաշիվ (ձևը կցվում է),

◆ գեղարվեստական գրականության պարագայում՝ ստեղծագործությունը (համակարգչային շարվածքով և խտասկավառակով)

◆ թարգմանական գրականության դեպքում՝ ստեղծագործության հեղինակային իրավունքի պայմանագիրը հրատարակության թույլտվության վերաբերյալ, թարգմանչի կենսագրությունը (CV), նախկինում արված թարգմանությունների ցանկը և ներկայացվող հրատարակությունից թարգմանված հատված (առնվազն 20 էջ),

◆ այլ հրատարակությունների պարագայում՝ բովանդակությունը կամ իրականացվող նախագծի մանրամասն նկարագրությունը:

Ներկայացված նախահաշիվները (2 օրինակ, մեկը՝ կցված բնագրին, մյուսը՝ առանձին) ենթակա են ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:

Ներկայացված նյութերը ենթակա չեն վերադարձման և չեն պահվելու 2018 թվականին հրատարակվող գրականության ցանկերի ձևավորումից մեկ ամիս հետո:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն։


19219





Գլխավոր լուրեր