Մահացել է հայտնի մոդելավորող Կարլա Ֆենդին


20-06-2017 15:28:12

81 տարեկանում կյանքից հեռացել է մոդելավորող Կարլա Ֆենդին։

Կարլան նորաձեւության տունը ղեկավարող 5 քույրերից 4-րդն էր։ Մինչեւ կյանքի վերջին օրերը նա Fendi-ի պատվելի նախագահն էր, որը 1925 թվականին հիմնել են նրա ծնողները։ Ֆենդի քույրերի եւ գերմանացի դիզայներ Կարլ Լագերֆելդի ջանքերի շնորհիվ Fendi նորաձեւության տունը դարձավ նորաձեւ հագուստի ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը։

2007 թվականին Կարլա Ֆենդին ստեղծել է արվեստի, գրականության, կինոյի եւ նորաձեւության գեղարվեստական ավանդույթների զարգացման հիմնադրամը։ Հիմնադրամի միջոցներն օգտագործվել են վերականգնողական նախագծերում, «Երկու աշխարհների փառատոն» երաժշտական փառատոնի կազմակերպման համար, ինչպես նաեւ, որպես աջակցություն, տրամարդվել Սուրբ Ցեցիլիայի ազգային ակադեմիային։

 


14357





Գլխավոր լուրեր