«Խոստում» ֆիլմի թրեյլերի հայերեն տարբերակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


17-04-2017 21:44:09

Համացանցում հնարավոր է դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի թրեյլերի հայերեն տարբերակը:

«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։ Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Հայաստանում և Ռուսաստանում այն կցուցադրվի ապրիլի 27-ին։

«Խոստում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #keepthepromise (պահիր խոստումը) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:

 

 


1031





Գլխավոր լուրեր