«Ոչինչ մոռացված չէ. դա այն է, ինչ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ». Էլթոն Ջոնը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմը


01-03-2017 11:50:00

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ հպարտ է ներկայացնելու «Խոստումը» ֆիլմը: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հայտնում է, որ երեկոյի ընթացքում Էլթոն Ջոնը ասել է. «Ոչինչ մոռացված չէ, դա այն է, ինչ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ»:

Երեկոյի ընթացքում հանգանակվել է ռեկորդային 7 մլն ԱՄՆ դոլար: «Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր նայի հետ` Փարիզում սովորած հայնկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրողփոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:


3518





Գլխավոր լուրեր