ՉԻ. Մանկապարտեզներում դրամահավաքը շարունակվում է


01-12-2017 12:46:32

«Չորրորդ իշխանություն»-ը շարունակում է ահազանգեր ստանալ մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում կատարվող դրամահավաքների մասին։

Թերթի փոխանցմամբ՝ Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզի սաների ծնողները ահազանգել էին, որ մանկապարտեզում շարունակում են «Օգնիր մանկապարտեզիդ» հիմնադրամի անվան տակ 1000-ական դրամ հավաքել։ Դրամը մանկապարտեզում պահանջում են առձեռն՝ ոչ հաշվեհամարին փոխանցելով։ Այս կապակցության թերթը երեկ փորձել է կապ հաստատել մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Ռուշանյանի հետ, սակայն այդպես էլ չի հաջողվել:


3546





Գլխավոր լուրեր