«Առավոտ». Ռուսաստանյան հեռուստաալիքների կռիվը Հայաստանի դեմ չէ


01-12-2017 12:40:26

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ռուսաստանյան հեռուստաալիքների՝ Հայաստանի դեմ ուղղված հաղորդումների մասին ամեն ինչ, կարծես թե, ասվել է՝ առանձնապես ավելացնելու բան չկա։ Գուցե պարզապես կրկնեմ, որ արտասահմանյան լրատվամիջոցների նկատմամբ մեր ուշադրությունը որոշակիորեն չափազանցված է՝ ի վերջո, իրե՛նք գիտեն, թե ինչ են անում։ Առավել ևս չարժե ինքնահաստատվել այդ «լրատվամիջոցների» և նրանց ներկայացուցիչների հասցեին «թունդ բառեր» գրելով

Իհարկե, այդ հակահայկական արշավում ամենակոպիտն ու ցինիկը НТВ-ն էր: Թե ինչու էր հատկապես այդ ալիքն իրեն թույլ տվել Հայաստանի հանդեպ ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններ, կարող եմ միայն ենթադրություններ անել. Գուցե НТВ-ի տերը՝ «Գազպրոմը», անհանգստանում է Կարեն Կարապետյանի հետագա ճակատագրի համար։ Բայց դա զուտ վարկած է, բացառված չէ, որ կան ավելի խորը պատճառներ, որոնց մասին տեղյակ են ռուսաստանյան իրականությանը մոտիկից ծանոթ մարդիկ։

Պարզ է, որ ռուսաստանյան հեռուստաալիքների կռիվը վերջին հաշվով Հայաստանի դեմ չէ։ Նրանք քարոզչական պատերազմ են վարում Եվրոպայի, եվրոպական արժեքների դեմ՝ փորձելով դրան խեղաթյուրել և ներկայացնել որպես «ռուսական աշխարհին», ռուսաստանյան շահերին հակադրվող գաղափարախոսություն։ Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ դա, իմ կարծիքով, այդպես չէ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:


3096





Գլխավոր լուրեր