Մարզպետների թիվը կամ կկրճատվի, կամ ինստիտուտն առհասարակ կվերանա. «Հրապարակ»


11-10-2017 11:42:45

Իշխանության վերնախավում քննարկվում են սպասվող կառուցվածքային փոփոխությունները։ Տարածքային կառավարման նախարարության «Հրապարակ»-ի աղբյուրները հայտնել են, որ մարզերի հարցում երկու մոտեցում կա։

«Կա՛մ համայնքների խոշորացումից հետո առհասարակ մարզպետների ինստիտուտը կվերացնեն՝ ստեղծելով խոշորացված շրջաններ՝ ընտրովի ղեկավարով, կա՛մ էլ փոփոխությունների արդյունքում իրար մոտ գտնվող մարզերը կմիավորեն, և արդյունքում 10-ի փոխարեն կլինի 4-5 մարզ։ Այս օպտիմալացմամբ մտադիր են կրճատել ծախսերը։ Թե որ տարբերակը կընտրվի, դեռ հայտնի չէ», - գրել է թերթը։


1952





Գլխավոր լուրեր