Կորելով. «Չեմ կարծում՝ ռուսները սկսել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին սովորեցնել, թե ինչպես օդից ռմբակոծել հայկական տարածքները». 168 ժամ


15-07-2017 16:20:44

«Ոչ մի տվյալ չկա, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ կիսվել է իր ռազմական փորձով: Ես կարծում եմ, որ ադրբեջանական չինովնիկը խոսում է միայն այն մասին, որ Ռուսաստանը, ինչպես և ցանկացած այլ երկիր, Ադրբեջանի հետ ևս փոխանակում է տվյալ ահաբեկիչների մասին, որոնք հայտնվում են Սիրիայում, տվյալ դեպքում Ադրբեջանից: Իսկ Սիրիայում մի քանի հազար ահաբեկիչներ կան Ադրբեջանից: Այստեղ, իհարկե, երկու երկրները պետք է համագործակցեն, որովհետև այդ ահաբեկիչները վերադառնում են տուն, և սկսում են սեփական տանը զբաղվել ահաբեկչությամբ», - «168 ժամ»-ի թղթակցին ասել է «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կորելովը՝ մեկնաբանելով ռուսական Ռիա-Նովոստի գործակալության կողմից Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ծավալուն հարցազրույցի հրապարակումը, որում նա ասել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին պաշտոնապես օգնում է Սիրիայում իր կուտակած ռազմական փորձը Կովկասում հայերի դեմ կիրառելու հարցում:

Ըստ նրա՝ այս հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են:

«Ես չեմ կարծում, որ ռուս զինվորականները սկսել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին սովորեցնել, թե ինչպես օդից ռմբակոծել հայկական տարածքները: Բայց մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը չի տրամադրել իր օդային տարածը ՌԴ-ի Կասպյան ռազմածովային նավատորմի թևավոր հրթիռների համար, և այդ պատճառով այդ թևավոր հրթիռները ստիպված էին թռչել դեպի Սիրիայի ահաբեկչական օբյեկտներ՝ շրջանցելով Ադրբեջանի տարածքը: Անգամ այսպիսի պարզագույն ռազմական հակաահաբեկչական համագործակցություն երկու երկրների միջև չկա: Եվ Ադրբեջանի պաշտպանության նախարարը լավ կանի, որ այդ մասին խոսի, ոչ թե որևէ այլ հարցի», - ասել է նա:


4582





Գլխավոր լուրեր