Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու օրը հետաձգվեց. ՀԺ


15-07-2017 16:15:39

 

Ռուսաստանի դաշնության Պոդոլսկի մոտակայքում 2013-ի հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի գործով 6.9 տարվա ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը ձգձգվում է:

Հարազատների հայտնած տեղեկությունը, թե Հարությունյանը Հայաստանին կփոխանցվի հուլիսի 16-ին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասել են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Հուլիսի 16-ի տեղափոխման վերաբերյալ Հրաչյա Հարությունյանի կնոջ հայր Վիկտոր Մարտիրոսյանի տված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում», - ասել են ԱՆ-ից:

Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու օրը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ հայ վարորդին հուլիսի 10-ի առավոտյան Ռուսաստանի Տամբովի մարզի N3 քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Մոսկվա:


4138





Գլխավոր լուրեր