Ազատամարտիկ. «Մամայի բալեքը ո՛չ ծառայում են, ո՛չ էլ ինչ-որ բան են անում բանակի համար. «Առավոտ»


15-07-2017 16:12:39

«Կան չծառայածների ծնողներ, որ հայրենիքի համար շատ բան են արել: Օրինակ՝ մամուլը գրեց, որ գեներալ Սեյրան Սարոյանի երկու տղաները չեն ծառայել, բայց ես գիտեմ, որ Սարոյանի ամբողջ գերդաստանը մասնակցել է Արցախյան պատերազմին», - «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս հրապարակված տվյալներին, համաձայն որոնց՝ քառասունից ավելի պաշտոնյաների զավակներ չեն ծառայել՝ ասել է ազատամարտիկ Վիտյա Հակոբյանը:

«Թող չծառայեն, մեկ է՝ չեն կարողանալու ծառայել, բամբակի մեջ մեծացած մամայի բալեք են: Բայց եթե չեն ուզում ծառայել, թող ներդրում անեն բանակի համար: Միլիոններ ու միլիարդներ ունեն, թող ամեն մեկը մեկ միլիոն գումար ներդնի բանակում՝ չծառայելու դիմաց: Թե չէ՝ ոչ ծառայում են, ոչ էլ ինչ-որ բան են անում բանակի համար», - համոզմունք է հայտնել նա:


4546





Գլխավոր լուրեր