«Փաստ». «CMEC» մեքենաշինական ընկերությունը Հայաստանում խոշոր ներդրում կանի


15-07-2017 16:05:48

«Փաստ»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երկու օր առաջ հանդիպել էր Չինաստանի մեքենաշինական կորպորացիայի՝ Երևան Ժամանակ պատվիրակության հետ։ China Machinery Engineering Corporation-ի ներկայացուցիչ Ջեյմս Դոգնը Սուրեն Կարայանին հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորածավալ ներդրումներ իրականացնելով։

«CMEC-ը ներկայում ներդրումային գործունեությամբ է զբաղվում աշխարհի շուրջ 150 երկրներում՝ որպես միջազգային կոնստրուկտորական պայմանագրային հիմնական կապալառու և ամբողջական կայանի արտահանման բիզնես ունեցող։ Այն խոշոր միջազգային ինտեգրված ընկերություն է, որը համաձայնագիր ունի հիմնական բիզնեսի նախագծերում ներմուծման և արտահանման և արդյունաբերական և առևտրային կոբինացիաներում», - գրել է թերթը։

 

 


4545





Գլխավոր լուրեր