Ղարաբաղը պատճառն է, բայց ոչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանալին


14-07-2017 18:20:02

Հարց. Օրերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ ևներկայությամբ, հանդիպում ունեցավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Մինչհանդիպումը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ անվտանգությունը Հարավային Կովկասում շարունակում է մնալ վտանգված Ադրբեջանի կողմիցուժի կիրառման անընդհատ հնչող սպառնալիքների պատճառով։

Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր. «Հենց Հայաստանն է խուսափում կարգավորման և ՄԱԿ հայտնի բանաձևերիիրագործման շուրջ բովանդակալից բանակցություններից»։ Հանդիպման ժամանակ համանախագահները խնդրել են արտգործնախարարներին իրենց երկրներինախագահներին փոխանցել իրենց առաջարկությունը՝ այս տարվա ընթացքում գագաթաժողով կազմակերպելու վերաբերյալ։ Հատկանշական է, որ ՄԽ-ումհամանախագահող երկրներից մեկը Հայաստանի դաշնակից Ռուսաստանն է՝ ադրբեջանական զինված ուժերի ամենախոշոր մատակարարը, որն ընդամենըօրեր առաջ արդի հարձակողական սպառազինության նոր խմբաքանակ էր մատակարարել իր դաշնակցի թշնամի Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը քանիցս հանդես է եկել հայտարարություններով, որ, իբր, Արևմուտքը նպատակաուղղված ձևով թեժացնում և ռազմական դրություն է ստեղծումռուսաստանյան սահմանների մոտ։

Մի՞թե Կրեմլում չգիտեն «իմ բարեկամի թշնամին իմ թշնամին է» բանաձևը, կամ գուցե, պաշտոնական Մոսկվան Հայաստանը բարեկամ չի՞ համարում, այլ այնդիտարկում է որպես հեռավոր ռուսաստանյան վասալական ծայրագավառ։ Այս ամենից հետո հարց է ծագում. «Արդյո՞ք մեզ պետք է նման դաշնակից, թե՞ եկել էայլընտրանք փնտրելու ժամանակը, և իմաստ կա՞ արդյոք Մինսկի խմբի շրջանակներում նախագահների մակարդակով հանդիպման մեջ, եթե այդ նույն Մինսկիխմբի անդամ երկիրը սպառազինում է հակառակորդ երկիր Ադրբեջանին»։

Պատասխան. Նախ հիշենք, որ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, անգամ արտգործնախարարների մակարդակով, երկար ժամանակ ֆորմալառումով սառեցված էր առաջին հերթին հայկական կողմի նախաձեռնությամբ։ Բանն այն է, որ պաշտոնական Բաքուն հանդես էր գալիս հօգուտ բանակցայինգործընթացի ինտենսիվացման՝ այն վերապահմամբ, որ պետք է նշվի գործնական արդյունքների հասնելու անհրաժեշտությունը, որոնց տակ հասկացվում էրԱդրբեջանի իրավադատության տակ վերադարձնել բուֆերային տարածքները, որոնք վերցվել էին ղարաբաղյան պատերազմի ընթացքում ԼՂՀինքնապաշտպանության ուժերի կողմից, ինչպես նաև բուն Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Անմիջապես, թե փուլ առ փուլ՝ կարևոր չէ, գլխավորը Ադրբեջանիտարածքային ամբողջականության վերականգնումն է լրիվ ծավալով։ Իսկ բանակցությունները, որոնք չեն հանգեցնում Իլհամ Ալիևի նշած նպատակին, նրակողմից բնութագրվել են որպես ժամանակի իզուր վատնում և հարցի լուծման ձգձգում, նշանակում է՝ ստատուս-քվոյի պահպանում։ Հակառակ դեպքում Բաքունիրեն իրավունք է վերապահում լուծելու Ղարաբաղյան հիմնախնդիրն ուժային ճանապարհով։ Այսպիսին է ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումը։ Այն ոչ միայն քանիցս հնչեցվել է, այլև մտադրությունների լրջությունն ամեն կերպ հաստատվում է նախաձեռնվող գործնական քայլերով։ Դա և՛ հիմնականումակտիվ արտաքին քաղաքականությունն է տարածաշրջանային խաղացողների հետ, և՛ բանակը նորանոր սպառազինություններով զինելը, և՛, վերջապես, հանրային կարծիքի նախապատրաստումը հակամարտության թեժացմանը՝ թշնամանքի սրման բոլոր հայտնի միջոցների կիրառմամբ՝ հրեշավոր մասշտաբներիհասցնելով իբր հայկական կողմից բխող սպառնալիքը։ Եվ, հասկանալի է, շփման գծում անընդհատ տեղի ունեցող սադրանքները կոչված են ուժեղացնելունախագահ Ալիևի վճռական տրամադրվածության էֆեկտը։

Իսկ հայկական կողմը, որին, ըստ էության, հակամարտության քաղաքական կարգավորման իրական նախադրյալների բացակայության պարագայում որպեսմիջանկյալ տարբերակ բավարարում է ստատուս-քվոյի պահպանումը, նշում էր երկխոսությունը շարունակելու անիմաստության մասին այն պայմաններում, երբ Ադրբեջանն անտեսում է նախորդ փուլերում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մասնավորապես, խոսքը շփման գծում դիտորդական առաքելության ավելացման և օբյեկտիվ վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրման մասին է, որոնց մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվելՎիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում։ Հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում ավելի քան տրամաբանական է. կառուցողականխոսակցությունը հնարավոր է լոկ ճակատի գծում լիակատար լռության պարագայում, իսկ օբյեկտիվ վերահսկողությունը հենց այդ բաղձալի անդորրին հասնելուգործուն մեխանիզմն է։

Հարկ է նշել, որ ֆորմալ առումով Բաքուն չպետք է կատարի այդ պարտավորությունները, քանի որ նրա ստորագրությունը Վիեննայում ևՍանկտ Պետերբուրգում ձեռք բերված այդ պայմանավորվածությունների տակ չկա, բայց, նախ, ստորագրության բացակայությունն ինքնին մատնացույց է անումայն կողմին, որը պատրաստ է սադրանքների, և երկրորդ՝ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում, թեկուզև ոչ պաշտոնապես, բայց և այնպես որոշակիպարտավորություններ ստանձնեց այս ուղղությամբ։ Պատկերն ավելի հստակ պատկերացնելու համար հարկ է ընդգծել, որ Ռուսաստանի նախագահի համարբանավոր պայմանավորվածություններն իրենց կարգավիճակով, ըստ էության, ոչնչով չեն զիջում թղթի վրա եղած պայմանավորվածություններին։ Ավելի շուտ, ընդհակառակը. այս կամ այն պայմանագրի կետերի խախտումն արտացոլում է կողմերից մեկի դիրքորոշումը, իսկ տված խոսքը չպահելը, հատկապես այդքանբարձր մակարդակով, անխուսափելիորեն անձնական մոտիվներ է մտցնում իրավիճակի մեջ։ Ասվածից բնավ չի հետևում, որ անհապաղ կոշտ պատժիչ միջոցներեն հետևելու, բայց դրանից նաև չի հետևում, որ նման հավանականությունը բացառված է։ Երբ, ինչպես, որ կողմից և ինչ ինտենսիվությամբ՝ Վլադիմիր Պուտինըմիշտ ինքն է որոշում՝ երբեք նախապես չբացելով իր մտադրությունները։

Հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախապատմությունը կարևոր է այն ընկալման տեսանկյունից, որպետք էլ չէր որևէ բեկում ակնկալել։ Երկխոսության վերսկսումը, անշուշտ, շատ կարևոր է, մանավանդ այն համապատկերում, որ շփման գծում լարվածություննանընդհատ աճում է։ Երկխոսության նշանակությունը դժվար է գերագնահատել անգամ այն պայմաններում, երբ բոլոր կողմերին նախապես հայտնի է զրոյականարդյունքը։ «Խոսելու բան չկա» բանաձևը կարող է արդյունավետ լինել միայն ժամանակի կարճ հատվածի համար, եթե ուզում եք՝ որպես ցուցադրական ուղերձ՝ուղղված գալիք բանակցություններին։ Իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում խոսել պետք է։ Անգամ անարդյունք, թեկուզև առանց որոշակի օրակարգի։ Շփման կետերի լիակատար բացակայության պարագայում, եթե մի ինչ-որ ժամանակով արդեն այդպես ստացվել է, կարելի է և պետք է խոսել, թեկուզ այն մասին, որ խոսել պետք է։ Եվ սա բանալ բառախաղ չէ, այլ դիվանագիտության հիմքը։ Դրա վառ արտահայտությունն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդրանքը նախարարներին՝ երկու նախագահներին փոխանցել իրենց ցանկությունը՝ մինչև տարեվերջ կազմակերպել բարձրամակարդակ հանդիպում։ Իսկ եթե ոչ, ապա անցկացնել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների ևս մեկռաունդ դեկտեմբերին։

«Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի» ձևակերպման հետ, անշուշտ, պետք է համաձայնել, բայց խնդիրն այն է, որղարաբաղյան հակամարտությունն այս փուլում նաև քաղաքական լուծում չունի։ Այն հանգամանքը, որ հակամարտության կողմերը տրամագծորեն հակադիրդիրքորոշումներ ունեն գլխավոր խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, երկար ու դժվարին ճանապարհ է գուշակում բանակցային գործընթացում։ Բոլորին քաջ հայտնի է, որ հայկական կողմը ԼՂՀ կարգավիճակի հարցը վաղուց լուծված և փակված է համարում, այն դեպքում, երբ Ադրբեջանըչի ընդունում ոչ մի այլ հեռանկար՝ Լեռնային Ղարաբաղն իր իրավադատության տակ վերադարձնելուց բացի։ Այլ հանգամանքների լուծումը, լինի դա ինչ-որշրջանների ազատումը և այլն, արմատապես ոչինչ չի փոխի, եթե Բաքուն հետ չկանգնի իր կոշտ դիրքերից և չուզենա դե-յուրե ընդունել օբյեկտիվ իրականությունը, որը փաստացի ստեղծվել է դեռևս երկու տասնամյակ առաջ։ Եթե ստեղծված փակուղուց ինչ-որ ելք կա էլ, ապա անձամբ ես դրան կհավատամ միայն այն բանիցհետո, երբ կողմերը գան այն ըմբռնման, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց վերաճել է լիածավալ հայ-ադրբեջանական դիմակայության։

Ըստ իս, անգամ եթե ինչ-որ հրաշքով գտնվի ղարաբաղյան հակամարտության լուծումը, դա չի հանգեցնի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, մանավանդ որ չկա այն լուծումը, որը հավասարապես կբավարարեր երկու կողմերին էլ։ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը պատճառն է, բայց ոչգլոբալ դիմակայության կարգավորման բանալին։ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը պետք է ձեռնամուխ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջևհարաբերությունների կարգավորումից հետո։ Ցավոք, տրամաբանությունը, թե, իբր, պատճառը վերացնելով կարելի կլինի լուծել մնացած բոլոր հարցերը, արդենչի աշխատում։ Ըստ դրա՝ հարցը հնարավոր էր փակել հրադադարի հաստատման առաջին տարիներին կամ էլ 30-50 տարի հետո, երբ սերունդներ կփոխվեն։Առաջինը բաց է թողնված, երկրորդին երկար պետք է սպասել։ Սպասել՝ շարունակական սրացումներով, երկկողմանի զոհերով, տարածաշրջանայինվերափոխումներից հետ մնալով և այլն։ Մեր ժամանակներում հնարավորություն կա լոկ փորձելու կարգավորել հարաբերությունները երկու ժողովուրդներիմիջև, իջեցնելու լարվածության աստիճանը, որն անխուսափելիորեն հանգեցնում է նոր զոհերի։ Ինչո՞ւ Մինսկի խմբի համանախագահները չփորձեն սկսել գործելհակառակ կողմից։ Չեմ կասկածում, որ կարգավորման գործընթացում ներգրավված տերությունները համակարծիք են, որ մեծ պատերազմը ՀարավայինԿովկասում անթույլատրելի է, իսկ ղարաբաղյան հակամարտության ոչ ռազմական լուծում առայժմ գոյություն չունի։ Ի դեպ, ինչպես և քչերն են կասկածում, որհամապարփակ լուծման դեղատոմս չլինելու պատճառով փաստական իրավիճակը (սառեցված հակամարտության վիճակը) բավարարում է բոլորին, բացիԱդրբեջանից։ Հետևաբար, պետք է ստեղծել նախադրյալներ, որպեսզի պաշտոնական Բաքուն կարողանա դադարեցնել սադրանքները շփման գծում՝միաժամանակ պահպանելով դեմքը և բավականաչափ փաստարկված բացատրելով սեփական հասարակությանը հռետորաբանության փոփոխությունը։Որպես տարբերակ, կարելի է հասնել Հայաստանում և Ադրբեջանում թշնամական քարոզչության մորատորիումի հայտարարման, թշնամու կերպարի (հանձիներկու կողմից հարևան ժողովուրդների) ուռճացման դադարեցման։

Ըստ էության այս անվնաս պայմանավորվածության ձեռքբերման պարագայում Ալիևն ավելիքիչ առիթներ կունենա հանրային կարծիքի ճնշման տակ լարելու իրադրությունը ռազմական հռետորաբանությամբ և զինված սադրանքներով։ Կարծում եմ՝ նանույնպես հիանալի հասկանում է, որ մեծ պատերազմ հրահրել իրեն՝ ա) թույլ չեն տա, բ) չեն օգնի, գ) չեն ների։ Նշված երեք կետերից յուրաքանչյուրն ունի իրօբյեկտիվ բացատրությունը՝ կապված գլոբալ և տարածաշրջանային, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողների երկկողմանի շահերի հետ։ ԻլհամՀեյդարովիչը սիրում է իշխանություն, գեղեցիկ կյանք և դոլչե վիտայի մնացյալ հմայքները, նրան հարկավոր չէ դեմ գնալ բոլորի շահերին, քանի որ, եթե հայտնի է, որստատուս-քվոն բավարարում է բոլորին՝ իրենից բացի, ուրեմն աշխարհաքաղաքական հավասարման մեջ անհայտ դառնալու միակ թեկնածուն ինքը կլինի։Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Մերձավոր Արևելքի վերաձևավորման գործում հանդես են գալիս մերձավոր դիրքերից, բացի այդ՝ իրականացվում ենվիթխարի տնտեսական նախագծեր, որոնք նույնպես համահունչ են մեծ քաղաքականությանը, ուստի նշված խաղացողներից ոչ մեկը թույլ չի տա Ադրբեջանինախագահին պայթեցնել իրավիճակը։ Ադրբեջանի երեք հզոր հարևաններին ավելի հեշտ է հարցերը պարզել Ալիևի, քան միմյանց հետ։ Հայաստանին այսդասավորության պարագայում հատկացված է փոքր, բայց շատ պատասխանատու դեր՝ պատրաստ լինել արժանի հակահարված տալու ցանկացած սադրանքի։

Մնացած ամբողջ աշխարհաքաղաքական դասավորությունը խաղում է հօգուտ ստատուս-քվոյի պահպանման Լեռնային Ղարաբաղի շուրջ, հետևաբար՝ այնհաջող է Հայաստանի և ԼՂՀ-ի համար։ Բացի այս ամենից, Ադրբեջանի նախագահը պետք է հասկանա, որ ռազմարվեստն իր օրենքներն ունի, որոնցից, թերևս, գլխավորն ասում է. մոբիլիզացիա սկսելով հարկ է անցնել պատերազմի։ Չի կարելի մոբիլիզացիան օգտագործել հանուն քարոզչության, կենտրոնացնել բանակնու չհարվածել։ Անխուսափելիորեն վրա է հասնում կամ ռազմական հեղաշրջումը, կամ պարզապես բանակի կազմաքանդումը, որից հետո սկսվում է պետությանփլուզումը։ Այս վտանգավոր ճանապարհին Ուկրաինայի նախագահն արդեն կանգնել է, չեմ կարծում, թե Իլհամ Ալիևը կցանկանա կիսել Պյոտր Պորոշենկոյիճակատագիրը։ Սա է, ինչպես ասում են, թե՛ տեքստը, թե՛ համատեքստը։ Մնացած բոլոր խոսակցություններն առ այն, թե ով ում է զենք վաճառում, ով, որտեղ և ինչգնով է ձեռք բերում սպառազինության նոր տեսակներ, ըստ իս, կանխակալ դատողություններ են, որոնք ընդհանուր ոչինչ չունեն տարածաշրջանում ուժերիիրական հավասարակշռության հետ։ Առհասարակ, Հայաստանի որոշ շրջանակների արձագանքը Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինությանվաճառքին զուտ հուզական է, ինչը կարելի է հասկանալ, բայց դրանից քաղաքականություն սարքել, չափել բարեկամության և գործընկերության աստիճանը՝մեթոդաբանական սխալ է։ Իհարկե, արդի աշխարհում բոլորն իրենց շահերն ունեն, այդ թվում և առևտրատնտեսական, և եթե դրանց հակադրենք սեփականհույզերն ու նեղացած դեմք ընդունենք, դա ոչինչ չի փոխում ու չի փոխի։ Ինչ-որ չեմ լսել, որ Հնդկաստանը խիստ հետաքրքրվեր, թե ումից է զենք ձեռք բերումՊակիստանը, և հակառակը։

Եթե դաշնակիցը երաշխավորում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում և Հայաստանի անվտանգությունն ըստպայմանագրի, դա բավական է սեփական խնդիրները լուծելու համար։ Թաղային հասկացություններով խոսակցության վրա հույս դնելը, դեմքը խոժոռելըանիմաստ զբաղմունք են։ Վստահ եմ, որ ոչ Կրեմլում, ոչ Սպիտակ տանը, ոչ Ելիսեյան պալատում, ոչ ուրիշ որևէ այլ տեղ չեն լսել և չեն առաջնորդվում «իմբարեկամի թշնամին իմ թշնամին է» սկզբունքով։ Վստահ եմ, Հայաստանում ևս այդպես չեն մտածում, այլապես ԱՄՆ շատ հայերի բարեկամի թշնամին՝ Իրանը, ինքնաբերաբար պետք է դասվի Հայաստանի թշնամիների շարքին։ Այս ի՞նչ տրամաբանություն է։ Այդ դեպքում ավելի լավ է առհասարակ բարեկամներ չունենալ, որպեսզի անթիվ թշնամիներ չվաստակենք։ Դե, իսկ համենայնդեպս հիշեցնեմ, որ իրականում ասացվածքը հետևյալն է. «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»։Համաձայնեք, սա փոքր-ինչ այլ բանի մասին է։ Ավելի ճիշտ՝ լրիվ այլ բանի։

Աշոտ Անտինյան 

14․07․2017


40730





Գլխավոր լուրեր